Մեր առաքելությունը

Իմացեք ավելին Քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու մասին

Կենդանի քարոզ

Միացե՛ք մեզ ամեն կիրակի առավոտյան 1100-ին

Ծառայության ժամեր

Պաշտամունք (հայերեն)՝ կիրակի ժ. 10:50
Anchor (անգլերեն)՝ կիրակի ժ. 10։00
Աստվաշածնչյան սերտողություն
չորեքշաբթի երեկոյան ժ. 7:30-ին

Կապի տվյալներ

Հեռախոս՝ 818.242.9213
Ժամեր՝ երեքշաբթիից կիրակի ժ.8-ից 8-ը
Էլփոստ՝ [email protected]

Հասցե

7400 Tujunga Ave, North Hollywood CA 91605

Ջերմ ողջույններ

Ե՛կ, Ինչպես որ կաս

Բարի գալուստ Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու (ՔԱՀԵ) կայք: ՔԱՀԵ-ն ոչ դավանաբանական քրիստոսակենտրոն, Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական համայնք է Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային Հոլիվուդ քաղաքում:

Մեր եկեղեցին հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած ընտանիքներին օգնելու վեհ առաքելությամբ: Այդ ժամանակվանից ի վեր մենք հավատարմաբար հետամուտ ենք եղել երկու հիմնական նպատակներին՝ տեղայնորեն տարածել Հիսուս Քրիստոսի Ավետարանը եւ ԱՄՆ-ից դուրս օգնության ձեռք մեկնել: Մեր առաքելությունը տարածվել է հիմնականում Հայաստանում, բայց նաեւ աշխարհի այլ մասերում՝ օգնելու կարիքավորներին՝ Բարի Լուրը տարածելիս:

Եթե ցանկանում ես առաջնորդվել քրիստոնեական կյանքիդ մեջ, ապա ճիշտ տեղում ես: Բոլորս էլ բախվում ենք դժվարությունների, եւ ինչպես Հռովմայեցիս 3:23-ում ասվում է «բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից», բայց մենք խորապես հավատում ենք Աստծո Խոսքի փոխակերպող զորությանը ցանկացած իրավիճակի պատասխաններ եւ լուծումներ տալու համար:

Աստվածաշունչն ասում է.

«Ով որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի» (Հռոմեացիս 10.13):

Մեր նպատակն է շենություն բերելու միմյանց Հիսուս Քրիստոսում՝ որն է միակ Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը: Սա է պատճառը, որ անկախ քո իրավիջակից դու կարող ես այսօր ընդունել այն հրաշալի ծրագիրը, որը Տերն ունի քո կյանքի համար:

Մեր դռները բաց են ամեն մարդու համար, քանի որ ապավինում ենք ենք Սուրբ Հոգու զորությանը, որն արտահայտված է մեր սիրառատ համայնքում:

Մեր ծառայությունները

Չափահաս երիտասարդների ծառայություն

Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։ 

Բ Տիմոթեոսին 2.22

Կանանց ծառայություն

Առաքինի կին ո՞վ կարող է գտնել.
Նրա գինը ավելի է, քան թե գոհարները։

Առակաց 31.10

Միսիոներական ծառայություն

Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով... Մաթ. 28.19

Աղոթք

Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ 7 Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Փիլիպպեցիներին 4. 6-7

Փառաբանություն, Երկրպագություն

Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։

Սաղմոս 34.1

Մանկական ծառայություն

Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։

Առակներ 6.22

Կրթություն

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։

Առակներ 1.7

Նո՞ր եք: Լրացրեք մեր այցելուի քարտը

Կարող եք նաև զանգահարել կամ գրել մեզ

Մեր հեռախոսահամարը՝

818.242.9213

Էլեկտրոնային փոստ՝