Մանկական ծառայություն

Սկզբունքներ

Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու եւ նրան կից գործող կիրակնօրյա դպրոցի հավատամքն է.

Աստվածաշունչը Աստծո գրավոր հայտնությունն է մարդուն, հետեւաբար, Սուրբ Հոգու կողմից մեզ տրված Աստվածաշնչի 66 գրքերը կազմում են Աստծո Խոսքը (Ա Կորնթացիս 2:7-14; Բ Պետրոս 1:20-21):

Մենք ուսուցանում ենք, որ կա միայն մեկ կենդանի եւ ճշմարիտ Աստված (Բ Օրինաց 6.4; Եսայիա 45.5-7; Ա Կորնթացիներին 8.4), անսահման, ամենագետ Հոգի (Հովհաննես 4.24), կատարյալ Իր բոլոր հատկանիշներով, էությամբ մեկը, հավերժ գոյություն ունեցող երեք Անձերի մեջ. յուրաքանչյուրը հավասարապես արժանի է երկրպագության եւ հնազանդության։ 

Մեր աստվածաբանական սկզբունքները բացառապես հիմնված են Սուրբ Գրքի վրա, որի նպատակն է երեխաներին եւ ընտանիքներին մոտեցնելու Հիսուս Քրիստոսի փրկարար շնորհքին՝ տալով նրանց հիմնավոր քրիստոնեական դաստիարակություն: Մեր թիմը անձնվիրաբար ծառայում է երեխաներին՝ զինելով նրանց Աստծո Խոսքով, ինչպես նաեւ հոգեւոր խնամակալությամբ: Դրանով իսկ քաջալերում ենք մեր աշակերտներին դիմակայալու աշխարհի մարտահրավերներին՝ հիմնվելով Առակաց 22։6-ի խոսքի վրա:

«Կրթի՛ր երեխային իր ճանապարհի համեմատ,որ ծերացած էլ չի հեռանա նրանից»:

 

Նպատակներ

Քրիստոնեական Առաքելություն Հայոց Եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի գերագույն նպատակն է 3-ից 13 տարեկան երեխաներին կրթել Աստծո Խոսքով եւ խթան հանդիսանալ նրանց հոգեւոր աճին:

«Եվ քո բոլոր որդիները կուսուցանվեն Տիրոջ կողմից, եւ շատ կլինի քո որդիների խաղաղությունը»: Եսայիա 54։13

 

Ձեռքբերումներ

Կիրակնօրյա դպրոց. Մենք ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ ունենք 40 աշակերտ , որոնք պարբերաբար հաճախում են դպրոց եւ մասնակցում տարբեր ակտիվ գործունեությունների, որոնք ծրագրվում եւ իրականացվում են մեր ստեղծագործ թիմի շնորհիվ:

Գիտական եւ ճանաչողական ​​դասարան . նրանց հետաքրքրասիրությունը եւ շրջապատող աշխարհի ըմբռնումը բարձրացնելու համար ամիսը մեկ անգամ կատարում ենք հետաքրքիր գիտական փորձարկումներ ,որի ընթացքում երեխաները ոչ միայն ուսումնասիրում են տարբեր գիտական ​​հասկացություններ աստվածաշնչյան տեսանկյունից այլ հնարավորություն ենք տալիս իրենց եւս մաս կազմելու տարբեր փորձարկումների: 

Նկարչության ամենամսյա դասընթաց. Մեր ամենամսյա նկարչության դասարանը երեխաներին հնարավորություն է ընձեռնում արտահայտել իրենց ստեղծագործական ունակությունները՝ միաժամանակ սովորելով աստվածաշնչյան թեմաների եւ պատմությունների մասին արվեստի միջոցով:

Ամառային աստվածաշնչյան դպրոց (VBS). Ամեն ամառ մենք կազմակերպում ենք աշխույժ ճամբարային ծրագիր, որն առաջարկում է երեխաներին զվարճալի շաբաթ հագեցած՝ խաղերով, ձեռքի աշխատանքով, գիտությամբ, երաժշտությամբ եւ աստվածաշնչյան դասերով:

Մանկական երգչախումբ. Մեր մանկական երգչախմբի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս երեխաներին զարգացնել իրենց երաժշտական ​​տաղանդները եւ երկրպագել Աստծուն ուրախ երգեցողության եւ գովասանքի միջոցով:

 

Տարեկան գործունեություն

Մենք անընդմեջ աշխատում եւ ծրագրում ենք ամենամյա տարբեր միջոցառումներ, որոնց արդյունքում երեխաները ոչ միայն ուրախ ժամանակ են անցկացնում այլ նաեւ ստանում ֆիզիկական եւ մտային զարգացում:

 Այն իր մեջ ներառում է.

  • Ջրային ակտիվ խաղեր
  • Շրջիկ գնացք 
  • Շրջիկ կենդանաբանական այգի
  • Բատուտի վարձակալություն

Մեր թիմը հավատարիմ եւ նվիրված ծառայություն է մատուցում մատաղ սերնդին կրթելու եւ դաստիարակելու գործում, Աստծո փառքի համար: