ՔԱՀ եկեղեցին ունեցավ իր տարեկան ժողովը այս տարվա հունվարի 26-ին։ Ժողովի ընթացքում ամփոփ հաշվետվություններ ներկայացվեցին ՔԱՀ եկեղեցու առաջնորդող հովվի, ավագ երեցի, հաշվապահի և ծառայության պատասխանատուների կողմից։
ՔԱՀ եկեղեցին այս տարվա համար հետևյալ նպատականերն է որդեգրել․
- Օգնել եկեղեցու անդամներին աճել հավատի մեջ
- Օգնել առաջնորդներին աճել իրենց ստանձնած ծառայությունների մեջ
- Ուսուցանել ու աճեցնել եկեղեցու ապագա առաջնորդներին
Մեր եկեղեցին հավատում է հավատացյալների պատրաստությանը՝ Աստծո դաշտի մեջ պտղաբեր անոթներ լինելու: Շատ կարևոր և հետաքրքիր հնարավորություն է սպասվում տղամարդկանց, ովքեր առաջնորդներ են կամ ցանկանում են ծառայել Աստծուն՝ որպես առաջնորդներ մեր եկեղեցում: Շուտով եկեղեցին կսկսի պատրաստության դասընթաց՝ երեցների և սարկավագների համար՝ հիմնված Սբ Գրքի սկզբունքների վրա:
Այս տարվա համար ՔԱՀ եկեղեցին՝ որպես նշանաբան ընտրել է Բ Պետրոս 3:18 համարը․
Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։
Ժողովի ընթացքում յուրաքանչյուր ծառայության պատասխանատու ներկայացրեց իր ծառայության հաշվետվությունը։ ՔԱՀ եկեղեցու հաշվապահը մանրակրկիտ ներկայացրեց անցնող տարվա ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև այս տարվա բյուդջեի նախագիծը, որը հաստատվեց ժողովի մասնակիցների կողմից։
Դավիթ Խաչատրյանը և Դանիել Սկորզան, ովքեր ծառայեցին որպես երեցներ, մեկ տարի դադար կվերցնեն իրենց ծառայությունից։
Ժողովի ընթացում նաև գնահատվեցին այն ծառայողները, ովքեր երկար տարիներ իրենց նվիրական ծառայությունն են մատուցել եկեղեցում։ Երախտագիտության հուշանվերներ հանձնվեցին Մանան Մարդոյանին (ՔԱՀ եկեղեցու քարտուղար) և Համբարձում Կիրակոսյանին (այցելության հովիվ)։
Հուշանվերների վրա գրված էր հետևյալ համարը․
Եվ անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ Ա Թես 1:3:
Նրանց համար հատուկ գնահատանքի աղոթք բարձրացվեց առ Աստված։
Ժողովի ավարտին բոլոր մասնակիցները միասին խմբային նկար ունեցան։